Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տապակած ձուկ նռան սոուսով

Վերցնել մանր ձուկ մաքրել, փորոտիքն ու թեփուկները հեռացնել, լվանալ, չորացնել: Աղ, պղպեղ անել, թավալել ցորենի կամ եգիպտացորենի ալյուրի մեջ, երկու կողմից տապակել բուսայուղով, մինչև ստացվի ոսկեգույն կեղև: Լավ կլինի, եթե տապակվի չուգունե թավայի մեջ, որը նախապես պետք է լավ տաքացնել: Կարելի է պաքսիմատով տապակել: Այդ դեպքում նախ ձուկը մտցնում են ալյուր մեջ, հետո ձվի մեձ, իսկ վերջում` պաքսիմատի: Պատրաստի ձուկը շարել ափսեի մեջ: Վրան լցնել նռան սոուսը: Սոուսի համար պետք է 4 մեծ նուռ, որոնց հյութը հարկավոր է քամել: Ավելացնել ճզմած սխտորը:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տապակած ձուկ նռան սոուսով

ձուկ ձուկ 1 կգ

ձեթ ձեթ 3 ճաշի գդալ

նռան հյութ նռան հյութ 1 թեյի բաժակ

սխտոր սխտոր 2 պճեղ

աղ աղ

ալյուր ալյուր

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2220դրամ,
իսկ կալորիականությունը ` 422 կկալ