Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հունական ձուկ

Ձկան փափկամիսը համեմել աղով և պղպեղով, թողնել 15-20 ր., ապա տապակել բուսայուղով: Սոխը կիսալուսնաձև կտրտել, գազարն անցկացնել քերիչով, տապակել բուսայուղով: Ձուկը դնել ջեռոցի տապակի մեջ, վրան սոխն ու գազարը լցնել, ապա կետչուպը կամ մանր կտրտած լոլիկը և եփել ջեռոցում (150 աստիճան) 15-20 ր.: Ջեռոցից հանելուց անմիջապես հետո ձուկը տապակից չհանել, այլ թողնել, որ սառչի: Ձևավորել կանաչիով և մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հունական ձուկ

ձուկ ձուկ 400 գրամ

գազար գազար 2 հատ

սոխ սոխ 1 հատ

կետչուպ կետչուպ 3 ճաշի գդալ

ձեթ ձեթ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1060դրամ,
իսկ կալորիականությունը ` 169 կկալ