Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ձկով բնիկներ

Սոխը մանր կտրատել, ձուկն ու կանաչին նույնպես: Պանիրը մանր քերիչով քերել: Խառնել ձուկը, սոխը, կանաչին, աղ, պղպեղ անել: Բատոնը 2սմ հաստությամբ կտորների: Կտորների վրա լցնել կաթը, մի քիչ քամել: Կաղապարը բուսական յուղով պատել, շարել կտորները: Յուրաքանչյուր կտորի վրա կտրվածք անել, ուղղակի ճզմել ձեռքերով: Խորը կտրվածքի մեջ ձուկ ու սոխ դնել, մայոնեզ քսել, դնել ջեռոցը: Եփել 40-45 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում: Հետո պանիր ցանել, դնել ջեռոցը 5-7 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ձկով բնիկներ

ձուկ ձուկ 500 գրամ

հաց բատոն հաց բատոն 400 գրամ

սոխ սոխ 200 գրամ

կաթ կաթ 500 մլ

մայոնեզ մայոնեզ

կանաչի կանաչի

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1450դրամ,
իսկ կալորիականությունը ` 277 կկալ