Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ձուկը հոլանդական սոուսով

2 ճ.գ. ձիթայուղն ու 2 ճ.գ. կիտրոնի հյութը խառնել և ձկան փափկամիսը դնել մեջը: Գազարը կտրտել մանր կամ անցկացնել քերիչով, մեծ կտոր փայլաթիթեղի վրա լցնել, վրան 1 ճ.գ. ձիթայուղ լցնել, դնել ձուկը և կողքերից փակել փայլաթիթեղով: Ջեռոցը տաքացնել 200 աստիճան և 20-30 ր. ձուկը եփել: Այդ ընթացքում պատրաստեք հոլանդական սուոսը: Ձվի դեղնուցները հարել, ավելացնել մի փոքր կարագ, աղ և 3 ճ.գ. կիտրոնի հյութ: Դնել միկրոալիքային վառարանի մեջ, կամ եփել գազօջախին այնքան, մինչև պնդանա: Մատուցվող ափսեի մեջ լցնել բանջարեղենը, վրան դնել ձուկը, լցնել հոլանդական սոուսը, կտրտած կանաչ սոխ կամ որևէ այլ կանաչի լցնել և մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ձուկը հոլանդական սոուսով

ձուկ ձուկ 1 կգ

ձեթ ձեթ 3 ճաշի գդալ

կիտրոնի հյութ կիտրոնի հյութ 5 ճաշի գդալ

գազար գազար 2 հատ

դդում դդում 2 հատ

դեղնուց  դեղնուց 2 հատ

կարագ կարագ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2360դրամ,
իսկ կալորիականությունը ` 514 կկալ