Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ձկով ուտեստ զատկի սեղանի համար

Լավ լվացած ձկները կտրել ողնաշարից այնպես, որ կտորները ամբողջովին չառանձնանան իրարից: Վրան ու մեջը աղ, սև ու կարմիր պղպեղով համեմել: Վերջում ձեռքով ողջ ձուկը պատել ձեթով եւ թողնել մի կողմում, որ համեմունքները ներծծվեն: Այնուհետեւ կարագը կտրատել ու սամիթի ճյուղերի (կարելի է տարբեր կանաչիներ համեմ օգտագործել, թարխուն կամ էլ բոլորն իրար հետ) հետ տեղադրել ձկան փորի մեջ: Ձկան ճեղքերի մեջ նույնպես դնել կարագի կտորներ: Վերցնել սառը թավան, վրան փռել լավաշը, մեջը դնել ձուկը և փաթաթել: Այդպես նաև մյուսը: Դնել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 30-40 րոպե: Հանել և մատուցել տաք վիճակում: Բարի ախորժակ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ձկով ուտեստ զատկի սեղանի համար

ձուկ ձուկ 2 հատ

կարագ կարագ 100 գրամ

սամիթ սամիթ 0.5 փունջ

լավաշ լավաշ 2 հատ

ձեթ ձեթ 2 ճաշի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 4060դրամ,
իսկ կալորիականությունը ` 774 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5