Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ձկով և կարտոֆիլի պյուրեով թխվածք

Ձուկը ոսկրահան անել, տապակել: Կարտոֆիլով պյուրե պատրաստել (եփել, ճզմել, կարագ և աղ ավելացնել), կտրտել սամիթը, ավելացնել: Սոխը մանր կտրտել, տապակել կարագի մեջ, ավելացնել ալյուրը` խառնելով, այնուհետև` կաթը, համեմել աղով և պղպեղով և 5 ր. եփել: Ջեռոցի ապակյա տապակը պատել բուսայուղով, լցնել պյուրեն, այնուհետև ձուկը, ապա` կաթով պատրաստված սոուսը, վրան պանիր լցնել և դնել ջեռոցը:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ձկով և կարտոֆիլի պյուրեով թխվածք

ձուկ ձուկ 500 գրամ

կարտոֆիլ կարտոֆիլ 600 գրամ

սոխ սոխ 1 գլուխ

ալյուր ալյուր 2 ճաշի գդալ

կարագ կարագ 100 գրամ

կաթ կաթ 2 թեյի բաժակ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

սամիթ սամիթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1630դրամ,
իսկ կալորիականությունը ` 412 կկալ