Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ձկան խորոված

Ձուկը լվանալ, չորացնել, կիտրոնի հյութ ցողել վրան, աղ, պղպեղ անել: Կտրատել 3-4 սմ կողմերով խորանարդների: Պղպեղը լվանալ, սերմերը հեռացնել, նույն չափի կտրատել: Դդմիկը կտրատել 1-1,5 սմ հաստության շրջանակների: Բանջարեղենի վրա աղ և սև պղպեղ ցանել: Փոքրիկ շամփուրների վրա շարել բանջարեղենի և ձկան կտորները ոչ շատ մոտիկ: Շամփուրները դնել ապակե սկուտեղի վրա: Պանիրը քերել խոշոր անցքերով քերիչի օգնությամբ: Ցանել ձկան և բանջարեղենի վրա: Խորովածի սկուտեղը դնել ջեռոցի մեջ` միացնելով վերևի «գրիլ» ռեժիմը մոտ 10-15 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ձկան խորոված

ձուկ ձուկ 400 գրամ

դդում դդում 1 հատ

պղպեղ պղպեղ 2 հատ

կիտրոն կիտրոն 0.5 հատ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 900դրամ,
իսկ կալորիականությունը ` 165 կկալ