Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բանջարեղենով լցոնած ձուկ

Սոխը կտրատել, գազարը քերել: Պղպեղի սերմերը հեռացնել, մանրացնել: Լոլիկը շերտատել: Կանաչին մանրացնել: Նախ տապակել սոխը, հետո ավելացնել գազարը, ապա` պղպեղը: Լոլիկը լցնել ևս մի քիչ տապակել, կանաչի, աղ, պղպեղ լցնել, խառնել և վերցնել կրակից: Բուսայուղի մեջ լցնել աղ, պղպեղ, մանրացրած սխտոր, խառնել: Ձուկը մաքրել, տապակած բանջարեղենը լցնել փորի մեջ: Դնել տապակի մեջ, վրան լցնել բուսայուղով սոուսը: Եփել 180 աստիճան ջերմության ջեռոցում: Մատուցել կիտրոնի շերտերի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բանջարեղենով լցոնած ձուկ

ձուկ ձուկ 1 կգ

պղպեղ պղպեղ 200 գրամ

գազար գազար 100 գրամ

լոլիկ լոլիկ 6 հատ

սոխ սոխ 100 գրամ

կիտրոն կիտրոն 1 հատ

կանաչի կանաչի

ձեթ ձեթ 3 ճաշի գդալ

սխտոր սխտոր 3 պճեղ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2540դրամ,
իսկ կալորիականությունը ` 581 կկալ