Բաղադրատոմս
ԲՐՆՁՈՎ ԴԴՈՒՄՈՎ ՇԻԼԱ
Պատրաստեք բրնձով դդումով շիլա հետևյալ բաղադրատոմսով
ԲՐՆՁՈՎ ԴԴՈՒՄՈՎ ՇԻԼԱ Հայկական Տաք ուտեստ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:

Ինչպես պատրաստել բրնձով դդումով շիլա
Բրինձը լվանալ, վրան ջուր լցնել, աղ անել և եփել: Սկզբում կրակը թեժ պահել, եռալուց հետո իջեցնել: Դդումը քերել կամ մանր կտրատել: Կաթսայի մեջ լցնել կաթը և եռացնել: Դդումը լցնել կաթի մեջ, աղ և շաքարավազ ցանել վրան, եփել: Եփել անընդհատ խառնելով, դդումը փափկելուն պես այն տրորել, խյուս դարձնել: Խառնել բրնձին: Լցնել ափսեի մեջ, վրան դնել մի կտոր կարագ: Օգտակար կլինի, եթե մի քիչ չամիչ լցնեք վրան:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բրնձով դդումով շիլա
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
400դրամ,
իսկ կալորիականությունը ` 101 կկալ