Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել վիտամինային ապուր

Գարնանը ավիտամինոզի վտանգը մեծանում է: Հատկապես երեխաների մոտ դա կարող է դրսևորվել գերհոգնածությամբ, վարակների ընկալունակության բարձրացմամբ: Վիտամինազրկվելուց խուսափելու համար սննդի մեջ հնարավորին չափ անհրաժեշտ է ավելացնել մրգերի և բանջարեղենի քանակը:
Միսը եփել: Գազարն ու շաղգամը մանրացնել, մի քիչ քամած արգանակ լցնել վրան, եփել փակ կափարիչով: 10 րոպե անց կարելի է ավելացնել կանաչ ոլոռը, կարտոֆիլը, մասնատված ծաղկակաղամբը: Երբ բանջարեղենը փափկի, լցնել մնացած արգանակը, մի անգամ ևս եռացնել: Մատուցելիս կտրատած սամիթ լցնել վրան:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք վիտամինային ապուր

տավարի միս տավարի միս 75 գրամ

սոխ սոխ 0.5 գլուխ

գազար գազար 0.5 հատ

կարտոֆիլ կարտոֆիլ 1 հատ

ծաղկակաղամբ  ծաղկակաղամբ 50 գրամ

կանաչ ոլոռ կանաչ ոլոռ 15 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 260դրամ,
իսկ կալորիականությունը ` 45 կկալ