Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տոմատով ոսպ

Ոսպը թրջել մի քանի ժամ, ապա եփել: Սոխն ու գազարը մաքրել, կտրատել և բուսայուղի մեջ մի քանի րոպե տապակել: Ավելացնել մանրացրած սխտոր, աղ, պղպեղ ցանել, վերջում խառնել տոմատը: խառնելով եփել մի քանի րոպե: Կարելի է մի քիչ բանջարեղենի արգանակ կամ ոսպի ջրից ավելացնել: Վերջում կտրատած կանաչի շաղ տալ վրան: Կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տոմատով ոսպ

ոսպ ոսպ 2 թեյի բաժակ

գազար գազար 1 հատ

սոխ սոխ 1 գլուխ

սխտոր սխտոր 2 պճեղ

տոմատի մածուկ տոմատի մածուկ 2 ճաշի գդալ

կանաչի կանաչի

ձեթ ձեթ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 690դրամ,
իսկ կալորիականությունը ` 118 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5