Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սպաս

Մածունը բացել 1:2 հարաբերությամբ ջրի հետ: Մի փոքր ավել ջուր լցնել` հաշվի առնելով, որ այն գոլորշիանալու է: Ձուն ալյուրի հետ լավ խառնել, լցնել մածունի վրա, նորից խառնել: Դնել շատ թույլ կրակին, անընդհատ խառնել, մինչև եռա: Խառնելը չդարարեցնել, այլապես թանը կկտրվի: Ձավարը առանձին եփել: Սոխը կտրատել, սոխեռած անել: Լցնել սպասի վրա, երկու րոպե եփել: Ավելացնել երեք գդալ չորացած անանուխը, խառնել, եփել մի քիչ: Մի կտոր կարագ գցել մեջը, երկու գդալ աղ, կրակն անջատել: Լցնել մնացած անանուխն ու թողնել, չխառնել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սպաս

մածուն մածուն 1 լիտր

սոխ սոխ 1 գլուխ

ալյուր ալյուր 1 ճաշի գդալ

ձու ձու 1 հատ

ձավար ձավար 0.5 թեյի բաժակ

կարագ կարագ

անանուխ անանուխ 5 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 640դրամ,
իսկ կալորիականությունը ` 278 կկալ