Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սնկով ապուր

Կիսաօղակների կտրտած սոխը տապակի մեջ քիչ ձիթայուղով տապակել՝ հաճախակի խառնելով: Գազարն ու նեխուրը ոչ մանր կտրտել: Կաթսայի մեջ քիչ ձիթայուղ լցնել, գազարն ու նեխուրը տապակել մոտ 8 րոպե, ավելացնել 4-8 մասի կտրտած սնկերը: Մեկ ամբողջական սունկ պահել՝ ձևավորման համար: Սոխը տապակել այնքան, որ այն դեղնաշականակագույն երանգ ստանա, կրակից վերցնել: Կաթսայի մեջ լցնել սպիտակ գինին, գցել ծիտրոնի ճյուղը, հասցնել եռման վիճակի, եփել 5 րոպե, ապա լցնել բանջարեղենի արգանակն ու սոխեռածը, աղ ու պղպեղ անել, եփել մոտ 10 րոպե, ապա ապուրը խյուսի վերածել, ետ լցնել կաթսայի մեջ, ավելացնել յուղոտ սերուցքը, տաքացնել՝ բայց չեռացնել: Պահած սունկը բարակ շերտերի կտրտել, կանաչ սոխի փետուրները օղակների կտրտել, պարմեզանը շերտերի կտրտել կամ քերել: Ափսեի մեջ լցնել, կանաչ սոխի օղակներ շաղ տալ, պարմեզանի և սնկի շերտիկ դնել, մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սնկով ապուր

սունկ սունկ 400 գրամ

սոխ սոխ 2 գլուխ

գազար գազար 1 հատ

նեխուր նեխուր 2 ցողուն

սխտոր սխտոր 2 պճեղ

ծիտրոն ծիտրոն

սերուցք սերուցք 200 մլ

սպիտակ գինի սպիտակ գինի 250 մլ

կանաչ սոխ կանաչ սոխ 2 ցողուն

ձեթ ձեթ COM_CCK_

աղ աղ

սպիտակ պղպեղ սպիտակ պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 0դրամ,
իսկ կալորիականությունը ` 0 կկալ