Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սիբիրյան բորշչ

Լոբին թրջել 8 ժամ սառը ջրի մեջ, լվանալ, տաք ջուր լցնել վրան և եփել առանց աղի: Սոխը կտրատել, կարագի կեսը լցնել կաթսայի մեջ, սոխը տապակել: Ավելացնել երկար-երկար կտրատած գազարը, տապակել 5 րոպե, ավելացնել տոմատի մածուկը: Ճակնդեղը երկարավուն կտրատել, տապակել, ավելացնել մի քիչ արգանակ, շաքարավազ, քացախի 1/3 մասը, շոգեխաշել մինչև բանջարեղենը փափկի: Ողջ բանջարեղենը խառնել: Եռացող արգանակի մեջ լցնել կաղամբը, կտրատած կարտոֆիլը, եփել 10 րոպե: Ավելացնել ճակնդեղը, խաշած լոբին, սխտորն ու համեմունքները: Եփել ևս 10 րոպե, թողնել 15 րոպե, որ համերը միախառնվեն: Սոխն ու միսը աղալ, ավելացնել ձու, ջուր, աղ, պղպեղ, խառնել: Պատրաստել մսագնդիկներ, եփել աղաջրի մեջ 15 րոպե: Գնդիկները լցնել ափսեի մեջ, լցնել բորշչը, վրան թթվասեր կաթեցնել, կանաչի ցանել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սիբիրյան բորշչ

ճակնդեղ ճակնդեղ 150 գրամ

կարտոֆիլ կարտոֆիլ 50 գրամ

կարմիր լոբի կարմիր լոբի 40 գրամ

գազար գազար 40 գրամ

տոմատի մածուկ տոմատի մածուկ 30 գրամ

սխտոր սխտոր 2 պճեղ

շաքարավազ շաքարավազ 10 գրամ

մսի արգանակ մսի արգանակ 800 գրամ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

կանաչի կանաչի

կաղամբ կաղամբ

սոխ սոխ 1 գլուխ

տավարի միս տավարի միս 120 գրամ

քացախ քացախ

ձու ձու 1 հատ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2970դրամ,
իսկ կալորիականությունը ` 240 կկալ