Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել պարսկական ապուր

Միսը լավ լվանալ, եփել: Առանաձին եփել նաև լոբիները: Կանաչեղենը լվանալ, մանր կտրտել: Տապակի մեջ ձիթայուղ լցնել, տապակել կտրտած սոխը, ավելացնել կանաչեղենը և պարբերաբար խառնելով, լավ տապակել: Այնուհետև ավելացնել սխտորը, տոմատի մածուկը, չամանը, աղը և կարմիր ու սև պղպեղները: Խաշած լոբիները, տապակած կանաչեղենը լցնել մսի արգանակի մեջ, ավելացնել կիտրոնը (կարելի է նաև քամել կիտրոնը) և մանր կրակի վրա եփել մոտ կես ժամ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պարսկական ապուր

հորթի միս հորթի միս 0.5 կգ

սոխ սոխ 2 գլուխ

սխտոր սխտոր 2 պճեղ

կարմիր լոբի կարմիր լոբի 250 գրամ

սպիտակ լոբի սպիտակ լոբի 250 գրամ

մաղադանոս մաղադանոս 2 փունջ

կանաչ սոխ կանաչ սոխ 2 փունջ

աղացած չաման աղացած չաման 2 ճաշի գդալ

կիտրոն կիտրոն 4 հատ

տոմատի մածուկ տոմատի մածուկ 1 ճաշի գդալ

ձեթ ձեթ 4 ճաշի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3930դրամ,
իսկ կալորիականությունը ` 153 կկալ