Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել պանրով ֆրանսիական ապուր

Բարակ պատերով կաթսայի մեջ կարագը հալեցնել, ավելացնել ալյուրը, խառնել: Քիչ-քիչ ավելացնել տաք արգանակը, շարունակել խառնել: Ավելացնել գինին, մանրացրած սխտորը, պղպեղը և մշկընկույզը: Եռացնել, խառնել, ավելացնել քերած պանիրը: Երբ պանիրը հալվի, ապուրը պատրաստ է: Կոտրել երկու ձու, սպիտակուցներն առանձնացնել, դեղնուցը հարել թթվասերի հետ, ավելացնել ապուրի վրա և լավ խառնել: Ավելացնել պանրի կտորները և մանրացրած մաղադանոսը: Մատուցել տաք վիճակում, տապակած հացի կտորների և ճզմած սխտորի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պանրով ֆրանսիական ապուր

կարագ կարագ 100 գրամ

ալյուր ալյուր 2 ճաշի գդալ

մսի արգանակ մսի արգանակ 150 մլ

սպիտակ գինի սպիտակ գինի 0.5 թեյի բաժակ

դեղնուց  դեղնուց 2 հատ

մաղադանոս մաղադանոս

սև պղպեղ սև պղպեղ

մշընկույզ մշընկույզ

սխտոր սխտոր

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2220դրամ,
իսկ կալորիականությունը ` 260 կկալ