Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել նարնջով և դդմով ապուր

Սոխը կտրտել, ձիթայուղի և կարագի խառնուրդի մեջ տապակել` մինչև թափանցիկ դառնա, ավելացնել մանր կտրտած դդումն ու կարտոֆիլը, մի քիչ տապակել, ապա այնքան արգանակ ավելացնել, որ զանգվածը ծածկվի, եփել` մինչև բանջարեղենը պատրաստ լինի: Նարնջի կեղևի դեղին շերտը կլպել, բարակ թելիկների կտրտել, նարնջի հյութը քամել: Դդմի կորիզը բովել: Ապուրը խյուսի վերածել, աղ ու պղպեղ անել, կրակն անջատել, ավելացնել նարնջի հյութը, համտեսել, ըստ անհրաժեշտության, շաքարավազ ավելացնել: Ապուրը լցնել մատուցվող ափսեի մեջ, վրան ավելացնել դդմի ամբողջական սերմեր և նարնջի կեղևի թելիկները:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք նարնջով և դդմով ապուր

դդում դդում 500 գրամ

կարտոֆիլ կարտոֆիլ 1 հատ

սոխ սոխ 1 գլուխ

նարինջ նարինջ 1 հատ

կարագ կարագ 20 գրամ

յուղ յուղ 1 ճաշի գդալ

աղ աղ

սպիտակ պղպեղ սպիտակ պղպեղ

շաքարավազ շաքարավազ 1 պտղունց

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 570դրամ,
իսկ կալորիականությունը ` 94 կկալ