Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մսով սոլյանկա

Միսը եփել, երշիկեղենի հետ կտրատել: Որքան բազմազան լինի մսեղենը, այնքան սոլյանկան համեղ է ստացվում: Կտրատած մսերի վրա սառը ջուր լցնել, եռալուց հետո մեջը գցել դափնու տերևն ու նեխուրը, որոնք հետո հարկավոր է հանել: Սոխը մաքրել, կտրատել, տապակել բուսայուղով: Ավելացնել կեղևը հանած կտրատած լոլիկները, տապակել, լցնել թթվի ջուրը: Այն պիտի սպիտակ գույն ունենա: Եթե տնական թթվի ջուր չկա, կարելի է կանաչ ձիթապտղի ջուրը լցնել: Եթե հարկ կա, աղ անել, պղպեղ ցանել: Սոխեռածը լցնել մսի վրա, ավելացնել հատիկ պղպեղը, մանրացված թթու վարունգը և ձիթապտուղները: Երբ ճաշը նորից եռա, թողնել հինգ րոպե և անջատել: Ավելացնել կտրատած կանաչին, մատուցել թթվասերի հետ, ամեն ափսեի մեջ մի շերտ կիտրոն դնել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մսով սոլյանկա

ապխտած երշիկ ապխտած երշիկ 200 գրամ

հավի կրծքամիս հավի կրծքամիս 200 գրամ

տավարի միս տավարի միս 0.5 կգ

սոխ սոխ 2 հատ

թթու վարունգ թթու վարունգ 4 հատ

ջուր ջուր 0.5 թեյի բաժակ

լոլիկ լոլիկ 3 հատ

դափնու տերև դափնու տերև 1 հատ

հատիկ պղպեղ  հատիկ պղպեղ 10 գրամ

ձիթապտուղ ձիթապտուղ

նեխուր նեխուր

մաղադանոս մաղադանոս

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

կիտրոն կիտրոն 1 հատ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1500դրամ,
իսկ կալորիականությունը ` 184 կկալ