Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մսով և սպանախով ապուր

Տավարի աղացած մսին կես գլուխ քերած սոխ, փշրած չոր թարխուն, աղ ու պղպեղներ անել, լավ հունցել, անել ընկույզի չափ գնդեր: Կաթսայի մեջ կարագով սոխեռած անել, ավելացնել արգանակը, բրինձը: Հենց արգանակը սկսի եռալ` ավելացնել մսագնդերը, եփել` մինչև բրինձը գրեթե պատրաստ լինի: Ապուրին հալած պանիր ավելացնել, թողնել այն լուծվի, ավելացնել խոշոր կտրտած սպանախը, եփել ևս 3-4 րոպե, աղ ու պղպեղներ անել: Ընկույզը և սխտորը մանրացնել, միասին տրորել, 1-2 ճ. գդալ ապուրի ջուր ավելացնել, աղ ու կարմիր կծու պղպեղ անել: Սոուսը մատուցել առանձին:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մսով և սպանախով ապուր

տավարի միս տավարի միս 300 գրամ

սպանախ սպանախ 3 փունջ

սոխ սոխ 2 գլուխ

թարխուն թարխուն

մսի արգանակ մսի արգանակ

կարագ կարագ 60 գրամ

ընկույզ ընկույզ 50 գրամ

բրինձ բրինձ 60 գրամ

սխտոր սխտոր 2 պճեղ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2680դրամ,
իսկ կալորիականությունը ` 98 կկալ