Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մոսկովյան բորշչ

Միսը եփել խոզապուխտի կողիկների հետ:Մաքրած ճակնդեղը երկար-երկար կտրատել: Յուղը տաքացնել, լցնել ճակնդեղը և մի քանի րոպե շոգեխաշել, որ յուղի շերտով ծածկվի: Հետո ավելացնել մի փոքր արգանակ, տոմատի խյուս, շաքարավազ, փակ կափարիչով եփել մինչև ճակնդեղը փափկի: Եթե ճակնդեղի գույնը վառ չէ, ապա եփելուց առաջ քացախի 1/3 -ը լցրեք: Գազարը, մաղադանոսը, սոխը մաքրել: Կտրատել երկարավուն և կարագով տապակել: Եռացող արգանակի մեջ լցնել կաղամբը, եփել 10-15 րոպե եփել, ավելացնել եփած ճակնդեղը արմտիքի հետ և եփել տասը րոպե մարմանդ կրակով: Համեմունքները և քացախը լցնել, հինգ րոպե եփել: Եփած միսը, ապուխտը, երշիկը ձողիկներով կտրատել, արգանակ լցնել վրան և 10-15 րոպե եփել: Մատուցելիս մսեղենը լցնել ափսեի հատակին, վրան լցնել բորշչը, թթվաասերը և կտրատած կանաչին:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մոսկովյան բորշչ

ճակնդեղ ճակնդեղ 400 գրամ

մաղադանոս մաղադանոս 25 գրամ

սոխ սոխ 100 գրամ

տոմատի մածուկ տոմատի մածուկ 60 գրամ

յուղ յուղ 40 գրամ

շաքարավազ շաքարավազ 10 գրամ

քացախ քացախ 30 գրամ

մսի արգանակ մսի արգանակ

խոզապուխտ խոզապուխտ 100 գրամ

կարագ կարագ 30 գրամ

տավարի միս տավարի միս 110 գրամ

ապուխտ ապուխտ 70 գրամ

նրբերշիկ նրբերշիկ 50 գրամ

կաղամբ կաղամբ 300 գրամ

կանաչի կանաչի

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1270դրամ,
իսկ կալորիականությունը ` 55 կկալ