Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մեքսիկական ապուր «տակո»

Հավի կրծքամիսը եփել, թել-թել անել: Եթե նախընտրում եք տավարի միսը, ապա հարկավոր է անյուղ աղացած միս: Տավարի միսը նախապես պետք է տապակել: Սոխն ու սխտորը մանրացնել: Նախ տապակել սոխը, մեկ-երկու րոպեից ավելացնել նաև սխտորը: Ավելացնել քիմիոնը, կծու պղպեղը: Խառնել, վրան լցնել կեղևած և կտրատած լոլիկները և տոմատի հյութը: Ավելացնել նաև տապակած տավարի կամ խաշած հավի միսը: Մի քանի րոպե եփել, լցնել քամած լոբին ու եգիպտացորենը: Եթե հարկ լինի, ջուր ավելացնել: Աղ անել: Վրան քերած պանիր ցանել, մատուցել չիփսերի կամ եգիպտացորենի լոշիկի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մեքսիկական ապուր «տակո»

հավի կրծքամիս հավի կրծքամիս 500 գրամ

եգիպտացորեն եգիպտացորեն 1 տուփ

կարմիր լոբի կարմիր լոբի 1 տուփ

սոխ սոխ 1 գլուխ

լոլիկ լոլիկ 4 հատ

տոմատի հյութ տոմատի հյութ 2 թեյի բաժակ

քիմիոն քիմիոն 1 ճաշի գդալ

կծու կարմիր պղպեղ կծու կարմիր պղպեղ 1 ճաշի գդալ

աղ աղ

ձեթ ձեթ

սխտոր սխտոր 1 պճեղ

քերած պանիր քերած պանիր

եգիպտացորենի չիպսեր եգիպտացորենի չիպսեր

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3000դրամ,
իսկ կալորիականությունը ` 392 կկալ