Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մակարոնով ապուր

Սոխն ու սխտորը մանր կտրատել: Սոտեյնիկի մեջ երկու գդալ յուղ տաքացնել, տապակել սոխը, սխտորը, ապա նաև գազարը: Տապակել, հետո ավելացնել աղացած միսը: Անընդհատ խառնել, մինչև միսը կիսաեփ լինի: Միսը տեղափոխել կաթսայի մեջ, ավելացնել սեփական հյութի մեջ տրորած լոլիկները, հետո արգանակը: Ավելացնել նաև ռեհան և աղ: Եռալուց հետո մակարոնները լցնել ապուրի մեջ: Մատուցելիս ապուրի վրա շաղ տալ քերած պանիր և կտրատած թարմ ռեհան:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մակարոնով ապուր

բանջարեղենի արգանակ  բանջարեղենի արգանակ 2 լիտր

ռեհան ռեհան 1 ճաշի գդալ

լոլիկ լոլիկ 800 գրամ

տավարի միս տավարի միս 600 գրամ

սոխ սոխ 1 գլուխ

գազար գազար 1 հատ

սխտոր սխտոր 3 պճեղ

մակարոն մակարոն 120 գրամ

աղ աղ

ռեհան ռեհան

քերած պանիր քերած պանիր

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2900դրամ,
իսկ կալորիականությունը ` 287 կկալ