Բաղադրատոմս
«ԿՏՐԱԾ» ԱՊՈՒՐ
Պատրաստեք «կտրած» ապուր հետևյալ բաղադրատոմսով
«ԿՏՐԱԾ» ԱՊՈՒՐ շատ համեղ Ապուր է:

Ինչպես պատրաստել «կտրած» ապուր
Երկու բաժակ ալյուրը մաղել, մի ձուն կոտրել վրան, աղ անել, ավելացնել այնքան ջուր, որ դառնա պինդ խմոր: Խմորը բարակ բացել և արիշտայի նման նեղ ու երկար շերտերով կտրել: Մածունը սառը ջրով բացել, մի ձուն հարել, խառնել մածնաջրին, մինչև ձուլվի: Դնել կրակին, անընդհատ խառնելով եփել: Լոբին թրջել, նախապես եփել, քամել, դնել մի կողմ: Սոխը կտրատել, կարագով սոխեռած անել, մի գդալ ալյուր խառնել, բովել սոխեռածի հետ: Երբ թանձրանա, մի քիչ եփվող մածնաջրից խառնել ու լցնել եփվող ապուրի մեջ: Ավելացնել խմորի նեղ շերտերը: Աղ անել: Երբ խմորները եփվեն, լցնել նաև լոբին: Կարելի է մի քիչ թարմ համեմ կտրատել ու մատուցելիս շաղ տալ վրան:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք «կտրած» ապուր
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
810դրամ,
իսկ կալորիականությունը ` 367 կկալ