Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կանաչ ոլոռով ապուր

Բատոն հացը երկարությամբ կիսել: Սխտորը մանրացնել, աղ անել հավանգի մեջ տրորել: Մաղադանոսը մանր կտրտել, 100գ. կարագ, կարմիր և սև պղպեղներ լցնել, ավելացնել մանրացրած, տրորած սխտորը, միասին լավ տրորել: Կարագի զանգվածը քսել հացի կտրվածքին և 7-8 րոպեով դնել բարձր ջերմության ջեռոցը: Կաթսայի մեջ 20գ. կարագը հալեցնել, մանր կտրտած սոխն ու գազարը թեթևակի տապակելուց հետո շոգեխաշել, ավելացնել արգանակը, սառեցրած կանաչ ոլոռը եփել 10 րոպե: Հացը հանել ջեռոցից, վրան քերած պանիր շաղ տալ և կրկին դնել ջեռոցը, այն պետք է վարդագույնի, որից հետո հանել ջեռոցից թեթևակի սառչի և շերտերի կտրել: Խոզապուղտը շերտատել, կարագով տապակի մեջ կարմրացնել: Ապուրը լավ խառնել, համեմել աղով, պղպեղներով, ավելացնել մնացած քերած պանիրը, խոզապուղտը: Տաքացնել միասին: Ապուրը լցնել ափսեի մեջ, մատուցել հացի շերտերի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կանաչ ոլոռով ապուր

մսի արգանակ մսի արգանակ 500 մլ

կանաչ ոլոռ կանաչ ոլոռ 500 գրամ

խոզապուխտ խոզապուխտ 150 գրամ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ

բատոն բատոն 1 հատ

կարագ կարագ 120 գրամ

սոխ սոխ 2 գլուխ

գազար գազար 2 հատ

սխտոր սխտոր 2 պճեղ

մաղադանոս մաղադանոս

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3410դրամ,
իսկ կալորիականությունը ` 419 կկալ