Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հավի մսով ոսպով ապուր

Հավի միսը եփել (կարելի է ոսկրոտ կտորները եփել, նրանք ապուրն ավելի համեղ են դարձնում): Աղ ցանել, եփվելու ընթացքում ցանցկեն գդալով փփրուրը հանել: Ոսպը մաքրել, լվանալ, թրջել: Ապա ջուրը թափել, սառը ջուր լցնել, եփել այնքան, մինչև ոսպի հատիկները փափկեն: Սոխը մանրացնել, տապակել կարագով: Պղպեղի սերմատուփը հեռացնել, մանր կտրատել, տապակել սոխի հետ: Հավի միսն ու արագանակը լցնել սոխեռածի վրա: Ավելացնել մաքրած, կտրատած կարտոֆիլը, քամած ոսպը: Երբ ապուրը գրեթե պատրաստ լինի, լցնել կտրատած համեմը, հինգ րոպե անց վերցնել կրակից: Մատուցել չորահացի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավի մսով ոսպով ապուր

ոսպ ոսպ 100 գրամ

սոխ սոխ 1 գլուխ

կարագ կարագ 2 ճաշի գդալ

կանաչ պղպեղ կանաչ պղպեղ 1 հատ

կարտոֆիլ կարտոֆիլ 2 հատ

հավի միս հավի միս 100 գրամ

համեմ համեմ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 640դրամ,
իսկ կալորիականությունը ` 114 կկալ