Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել դդմով խյուսապուր

Դդումը կլպել, կտրտել, վրան 0.5 լ արգանակ լցնել, շաքարավազ շաղ տալ, եփել՝ մինչև փափկի: Սոխը կտրտել, տապակի մեջ ձիթայուղով տապակել՝ հենց թափանցիկ դառնա՝ ավելացնել մանր կտրտած ծիծակը, տապակել 1 րոպե, ապա ավելացնել տրորած զիրան, համեմի սերմը, կոճապղպեղը, սխտորը, տապակել ևս 1 րոպե: Եփած դդումն ու սոխեռածը գործիքով խյուսի վերածել, ետ լցնել կաթսայի մեջ, ավելացնել մնացած արգանակը, համեմել աղ ու պղպեղներով, լավ խառնել դնել կրակին, եփել 4-5 րոպե: Խյուսապուրը լցնել մատուցվող ափսեի մեջ, վրան սերուցք դնել, զարդարել համեմի տերևներով, դդմի սերմ շաղ տալ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք դդմով խյուսապուր

դդում դդում 1 կգ

սոխ սոխ 2 գլուխ

սխտոր սխտոր 2 պճեղ

կոճապղպեղ կոճապղպեղ

հավի արգանակի հավի արգանակի 1 լիտր

ձեթ ձեթ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի գդալ

կծու պղպեղ կծու պղպեղ 0.5 հատ

համեմի սերմ համեմի սերմ

համեմ համեմ 0.5 փունջ

սերուցք սերուցք 200 մլ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 5520դրամ,
իսկ կալորիականությունը ` 62 կկալ