Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել արևային ապուր

Խոզի միսը լվանալ ու բաժանել ոչ մեծ կտորների: Գազարը քերել: Սոխն ու սխտորը մանր կտրատել: Հաստ հատակով կաթսայի մեջ 2ճ/գ բուսական յուղ լցնել ու տաքացնել:Լցնել միսն ու տապակել: Մնացած գազարը 2-3 րոպե ջերմային մշակման ենթարկել: Ավելացնել սոխն ու սխտորը տապակել ևս 3 րոպե: Մսին ավելացնել բանջարեղենը ու շոգեխաշել ևս մի քանի րոպե: Աղ անել, համեմունքներ ավելացնել, լցնել 2.5լ ջուր, եռացնել: Կարտոֆիլը մաքրել ու խարանարդիկների բաժանել: Քաղցր պղպեղը մաքրել ու կտրատել: Ավելացնել այդ ամենը ապուրին: Եփել 35 րոպե, կափարիչը փակել: Լոլիկները մաքրել ու մեծ-մեծ կտրատել, ավելացնել ապուրին ու 10 րոպե եփել: Որպեսզի լոլիկը հեշտ մաքրվի, պետք է այն մի քանի րոպե եռացրած ջրի մեջ դնել, դրանից հետո կեղևը հեշտ դուրս է գալիս: Մաղադանոսը մանր կտրատել, ավելացնել ապուրին ու կրակն անջատել: Թողնել մի քանի րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք արևային ապուր

խոզի միս խոզի միս 600 գրամ

գազար գազար 1 հատ

սոխ սոխ 2 գլուխ

սխտոր սխտոր 3 պճեղ

ձեթ ձեթ

կարտոֆիլ կարտոֆիլ 4 հատ

պղպեղ պղպեղ 2 հատ

լոլիկ լոլիկ 2 հատ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

մաղադանոս մաղադանոս 30 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2240դրամ,
իսկ կալորիականությունը ` 270 կկալ