Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ապուր «խարչո»

Միսը լվանալ, կտրատել, դնել եփվելու, ընթացքում քափը հեռացնել: Սոխը մանր կտրատել, տապակել արևածաղկի կամ ձիթապտղի յուղով: Լոլիկի կեղևը հեռացնել, տրորել կամ մանր կտրատել: Լցնել սոխեռածի վրա և մի քանի րոպե շոգեխաշել: Ընկույզի միջուկը աղալ: Ավելացնել համեմունքները` չոր համեմը, զաֆրանը, կարմիր պղպեղը: Եթբ միսը գրեթե եփվել է, ավելացնել լոլիկով սոխեռածը, ընկույզը և համեմունքները, բրինձը: Աղ անել: Երբ բրինձը եփվի, լցնել սխտորն ու կանաչին: Մի փոքր թողնել և վերցնել կրակից:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ապուր «խարչո»

տավարի միս տավարի միս 1 կգ

տոմատի մածուկ տոմատի մածուկ 3 ճաշի գդալ

ընկույզ ընկույզ 100 գրամ

սոխ սոխ 3 գլուխ

բրինձ բրինձ 1 թեյի բաժակ

շաֆրան շաֆրան 1 թեյի գդալ

համեմ համեմ 1 փունջ

սխտոր սխտոր 3 պճեղ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3710դրամ,
իսկ կալորիականությունը ` 241 կկալ