Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ապուր հացի մեջ

Թավայի մեջ բուսայուղ տաքացնել, տապակել սոխը, ավելացնել կտրատած երշիկը: Տապակել երկու րոպե: Ավելացնել ալյուր, խառնել: Լցնել տոմատի մածուկը, տապակել ևս մի քանի րոպե: Կաթսայի մեջ մեկ լիտր ջուր լցնել, եռացնել: Ավելացնել խոզի միսը, կտրատած կարտոֆիլը, աղ, պղպեղ ցանել: Երբ կարտոֆիլը եփվի, ավելացնել երշիկը և եփել  5 րոպե: Բոքոնների վերին մասերը կտրել, միջուկը հանել: Ձուն կոտրել և քսել բոքոնի ներսի կողմից: Ջեռոցը տաքացնել 200 աստիճան և հացերը թխել մոտ 10 րոպե: Մատուցելուց անմիջապես առաջ ապուրը լցնել բոքոնների մեջ և վրան կտրատած մաղադանոս լցնել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ապուր հացի մեջ

հաց բատոն հաց բատոն 2 հատ

խոզի միս խոզի միս 200 գրամ

ապխտած երշիկ ապխտած երշիկ 200 գրամ

սոխ սոխ 1 հատ

կարտոֆիլ կարտոֆիլ 2 հատ

տոմատի մածուկ տոմատի մածուկ 2 ճաշի գդալ

ալյուր ալյուր 3 ճաշի գդալ

ձու ձու 1 հատ

ձեթ ձեթ 2 ճաշի գդալ

մաղադանոս մաղադանոս

սև պղպեղ սև պղպեղ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2040դրամ,
իսկ կալորիականությունը ` 387 կկալ