Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ապուր «ամառ»

Դդումի կեղևը, սերմերը հեռացնել, խորանարդիկներևով կտրատել: Լոլիկները ևս կտրատել: Պղպեղի սերմերը հեռացնել, կտրատել նույն ձևով: Կարտոֆիլը մաքրել, կտրատել: 1,5 լ ջուր եռացնել, լցնել կարտոֆիլը, դդումը, կրակն իջեցնել և եփել 5–7 րոպե: Ավելացնել պղպեղը, գազարը երկար շերրտատել, բուսայուղով մի քիչ տապակել, ավելացնել սոխը, ևս մի քանի րոպե տապակել: Լոլիկը լցնել սոխեռածի վրա, շոգեխաշել: Թավայի պարունակությունը լցնել կաթսայի մեջ, աղ, պղպեղ ցանել, եփել: Ապուրը լցնել ափսեի մեջ, վրան մի քիչ կաթ լցնել, մատուցել: Դդումի փոխարեն կարելի է ապուրը դդմիկով եփել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ապուր «ամառ»

դդում դդում 150 գրամ

կարտոֆիլ կարտոֆիլ 2 հատ

պղպեղ պղպեղ 1 հատ

լոլիկ լոլիկ 2 հատ

գազար գազար 1 հատ

սոխ սոխ 1 գլուխ

ձեթ ձեթ 2 ճաշի գդալ

կաթ կաթ 75 մլ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 350դրամ,
իսկ կալորիականությունը ` 160 կկալ