Իմ Խոհանոցը

Նախ սեղանն ընտրելիս պետք է հաշվի առնել նրա լայնությունը: Նեղ սեղանը ձևավորման համար փոքր մակերես է ունենում: Օվալ և կլոր սեղանների շուրջ ավել շատ մարդ է տեղավորվում, բացի այդ շփումը հեշտանում է: Սպասքի քանակը և դիրքը կախված է նրանից, մատուցվելու է նախաճաշ, ճաշ, ընթրիք, սեղանը առօրյա է թե տոնական: Ներկայացված է ամենաբարդ սպասքավորման տարբերակներից մեկը.1. Կարագի դանակ 2. Ափսե կարագի և հացի համար 3. Գդալ առաջին ուտեստի համար 4. Ծովամթերքի կամ սառը ուտեստների պատառաքաղ 5. Ծովամթերքի դանակ 6.Մսի և աղցանների դանակ 7. Սեղանի դանակ 8. Դեկորատիվ ափսե 9. Ապուրի ափսե 10.Քաղցրավենիքի գդալ 11. Քաղցրավենիքի պատառաքաղ 12. Ջրի բաժակ 13. Շամպայնի բաժակ 14. Գինու գավաթ 15. Սպիտակ գինու գավաթ