Իմ Խոհանոցը

Մարտի 8-ին սեղանը միշտ յուրահատուկ է: Յուրահատուկ է նրանով, որ հաճախ այն ձևավորում և նախապատրաստում են տղամարդիկ: Անշուշտ, պետք չէ նրանցից խոհարարական հրաշքներ սպասել: Հնարավորության դեպքում նրանք կարող են պատվիրված ուտելիք մատուցել կամ պարզունակ որևէ ուտեստ պատրաստել: Կարելի է սպասքից բացի սեղանին դնել ծաղիկներ: Ծաղիկները միշտ տոնական տրամադրություն են ստեղծում: Կարող եք ներգրավել երեխաներին: Գեղեցիկ փաթեթավորված նվերը նույնպես կուրախացնի տանտիկնոջը: Երեխաներին հանձնարարեք իրենց ձեռքով որևէ նվեր պատրաստեն և տեղադրեն սեղանին: Ի վերջո, ավելի կարևոր է ոչ թե ուտեստների բազմազանությունը, այլ հոգատարությունը, որով նրանք պատրաստվել են: