Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել շոկոլադով պիցցա

Ջեռոցը տաքացնել 210 ºС: Խմորը բարակ բացել և օղակներ կտրել խմորից: Շարել տապակի վրա: Կակաոն խառնել շաքարավազին, մաղով ցանել խմորի վրա: Ամեն խմորի վրա մի կտոր կարագ դնել: Թխել 10 րոպե: Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում: Գետնանուշը մանրացնել: Պիցցան հանել ջեռոցից, շոկոլադ քսել, ցանել մանրած գետնանուշը: Ցանել նաև պղպեղը և մատուցել անմիջապես:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք շոկոլադով պիցցա

պիցցայի լոշ պիցցայի լոշ 500 գրամ

կակաո կակաո 20 գրամ

շաքարավազ շաքարավազ 2 ճաշի գդալ

կարագ կարագ 50 գրամ

շոկոլադ շոկոլադ 100 գրամ

գետնանուշ գետնանուշ 50 գրամ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ 6 պտղունց

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 840դրամ,
իսկ կալորիականությունը ` 61 կկալ