Պատրաստեք սալյամիով պիցցա հետևյալ բաղադրատոմսով
ՍԱԼՅԱՄԻՈՎ ՊԻՑՑԱ Իտալական Պիցցա է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
ՍԱԼՅԱՄԻՈՎ ՊԻՑՑԱ Իտալական Պիցցա է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Թասի մեջ 200 գրամ ալյուր և 2 ճաշի գդալ բուսայուղ լցնել, խառնել: Կես թեյի գդալ խմորիչը խառնել 220 գ ջրին, հետո լցնել ալյուրի վրա, խառնել, ավելացնել մեկական թեյի գդալ աղ և շաքարավազ: Հետո խառնել ևս 200 գ ալյուր, խմորը շատ պինդ չպետք է լինի: Ծածկել սրբիչով, թողնել հանգստանա և ուռչի: Երշիկն ու ձիթապտուղները կտրտել, պանիրը քերել: Պատրաստել սոուսը. մի գդալ տոմատի մածուկը, սունկի մարինադի հյութը (մոտ 150 գ, այնքան, որ շատ ջրիկ չլինի), խառնել աղի, կարմիր պղպեղի, շաքարավազի հետ: Խմորը բացել կես սմ հաստությամբ, դնել յուղած տապակի վրա, քսել սոուսը: Նախ շարել սալյամին, հետո` սունկը, վրան` ձիթապտուղները: Վրան քերած պանիր ցանել և դնել 200 աստիճան ջերմության ջեռոցը մոտ 20 րոպե:
Автор и администратор сайта 1001recepti.info