Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել պիցցայի սոուս

Սխտորի պճեղները դանակով ճզմել և տապակել բուսայուղի մեջ երկու րոպե: Ռեհանի տերևները պոկել, լցնել սխտորի վրա, խառնելով տապակել կես րոպե: Ավելացնել սպիտակ գինին, թողնել մի քիչ գոլորշիանա: Ավելացնել լոլիկները, գդալով տրորել և եփել թույլ կրակի վրա տասը րոպե: Աղ, պղպեղ ցանել և մաղով անցկացնել:  Եփել, մինչև թանձրանա: Սոուսը կարելի է մատուցել պիցցայի, մակարոնի, մսի և այլ ուտեստների հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պիցցայի սոուս

պահածոյացված լոլիկ պահածոյացված լոլիկ 400 գրամ

ձեթ ձեթ 6 ճաշի գդալ

սպիտակ գինի սպիտակ գինի 50 մլ

սխտոր սխտոր 7 պճեղ

ռեհան ռեհան 50 գրամ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 720դրամ,
իսկ կալորիականությունը ` 52 կկալ