Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել պիցցա շամպինյոնով

Պատրաստել խմորիչով խմոր, թողնել որ բարձրանա, մեկ անգամ ևս լավ հունցել և փռել յուղած տապակի մեջ: Շամպինյոնն ու խոզապուխտը մանր կտրատել: Կտրատած շամպինյոնին ավելացնել բուսական յուղը, մանրացված սխտորը, լցնել սպիտակ գինին և եփել մոտ 15 րոպե: Աղն ավելացնել ըստ ճաշակի: Խմորին քսել կարագ և ծածկել այն կտրատած լոլիկով, խոզապուխտի կտորներով, սնկով և ապա ամբողջը ծածկել պանրի շերտով: Պիցցան տեղադրել նախապես տաքացրած ջեռոցում և թխել 20 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պիցցա շամպինյոնով

ալյուր ալյուր 1 թեյի բաժակ

խմորիչ խմորիչ 20 գրամ

կաթ կաթ 1 թեյի բաժակ

ձու ձու 2 հատ

շաքարավազ շաքարավազ 1 ճաշի գդալ

աղ աղ 1 թեյի գդալ

ձեթ ձեթ 3 ճաշի գդալ

միջուկ

լոլիկ լոլիկ 5 հատ

խոզապուխտ խոզապուխտ 400 գրամ

շամպինիոն շամպինիոն 300 գրամ

սխտոր սխտոր 1 պճեղ

սպիտակ գինի սպիտակ գինի 1 թեյի բաժակ

ձեթ ձեթ 1 ճաշի գդալ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2840դրամ,
իսկ կալորիականությունը ` 266 կկալ