Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել պիցցա հավի կրծքամսով

Պատրաստել խմորիչով խմոր և դնել յուղած տապակի վրա: Հավի կրծքամիսը փոքր մասերի բաժանել, սոխը կլոր կտրատել, խառնել ձիթապտուղները և լցնել խմորի վրա: Լոլիկը մաքրել կեղևից, տրորել, մինչև համասեռ զանգված դառնալը: Ըստ ճաշակի աղ և պղպեղ ցանել և լցնել հավի մսի վրա: Վրան մայոնեզ լցնել և զարդարել մնացած ձիթապտուղներով: Ջեռոցում պատրաստել 20-30 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պիցցա հավի կրծքամսով

ալյուր ալյուր 250 գրամ

խմորիչ խմորիչ 25 գրամ

կաթ կաթ 1 թեյի բաժակ

ձու ձու 2 հատ

շաքարավազ շաքարավազ 1 ճաշի գդալ

աղ աղ 1 թեյի գդալ

ձեթ ձեթ 3 ճաշի գդալ

հավի կրծքամիս հավի կրծքամիս 300 գրամ

լոլիկ լոլիկ 2 հատ

ձիթապտուղ ձիթապտուղ 12 հատ

սոխ սոխ 2 գլուխ

մայոնեզ մայոնեզ 4 ճաշի գդալ

սև պղպեղ սև պղպեղ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1720դրամ,
իսկ կալորիականությունը ` 522 կկալ