Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել պիցցա ”double cheese”

Խմորը դնել տապակի վրա, եզրերը ձգել հավասարեցնել տապակի ծայրերին: Վրան ցանել չորացրած սուսամբար: Պանիրը քերել: Հաստ շերտով փռել խմորի վրա: Օղակ-օղակ կտրատել սալյամին, լոլիկը, սոխը: Շարել հերթականությամբ. Սալյամի, սոխ, լոլիկ: Կարևոր է, որ լոլիկը սոխի վրա լինի և ոչ հակառակը: Վրան լցնում ենք կտրատած պղպեղը: Ավելացնում ենք երկրորդ շերտ պանիրը: Թխում ենք տաք ձեռոցում 20-25 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պիցցա ”double cheese”

սալյամի սալյամի 250 գրամ

լոլիկ լոլիկ 2 հատ

սոխ սոխ 1 հատ

պղպեղ պղպեղ 0.5 հատ

մայոնեզ մայոնեզ 2 ճաշի գդալ

կանաչի կանաչի

պիցցայի լոշ պիցցայի լոշ 1 հատ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1260դրամ,
իսկ կալորիականությունը ` 207 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5