Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մինի պիցցաներ

Հացի շերտերին օղակների տեսք տալ, վրան կարագ քսել, չոր համեմ ցանել: Երշիկն ու ապուխտը կտրատել ձողիկների պես, լոլիկը` օղակ-օղակ, պղպեղը` խորանարդաձև: Լոլիկը, ապուխտը, երշիկը, պղպեղը և շերտատած ձիթապտուղը դնել հացի շերտերի վրա: Վրան ցանել աղացած պղպեղ, մայոնեզով գծեր անել և ցանել քերած պանիր: Շարել ջեռոցի տապակի վրա, 220 աստիճանով եփել ութ րոպե: Մատուցել` կանաչիով զարդարելով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մինի պիցցաներ

հաց բատոն հաց բատոն 2 հատ

ապուխտ ապուխտ 320 գրամ

ապխտած երշիկ ապխտած երշիկ 320 գրամ

կարագ կարագ 50 գրամ

մայոնեզ մայոնեզ 8 ճաշի գդալ

լոլիկ լոլիկ 8 հատ

քերած պանիր քերած պանիր 150 գրամ

ձիթապտուղ ձիթապտուղ 20 գրամ

պղպեղ պղպեղ 1 հատ

համեմ համեմ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ 1 պտղունց

կանաչի կանաչի

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3650դրամ,
իսկ կալորիականությունը ` 537 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5