Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կարտոֆիլով պիցցա

Կարտոֆիլը մաքրել, կլորավուն կտրատել և դնել թավայի մեջ, (նախապես թավայի մեջ կալկա դնել): Այստեղ շարել կտրատված կարտոֆիլները, աղ ու պղպեղ անել: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 20 րոպե: Մինչ կարտոֆիլը կեփվի, կտրատել բանջարեղենները, երշիկեղենը: Ձուն լավ հարել ավելացնել կաթը, աղն ու պղպեղը: Երբ կարտոֆիլը պատրաստ կլինի, դուրս հանել ջեռոցից, վրան ավելացնել սոխը, լոլիկը, բիբարը, երշիկեղենը, ձուն կաթի հետ և նորից դնել ջեռոցը եփել 30- 35 րոպե: Եր ժամանակը լրանա, դուրս հանել ուտեստը ջեռոցից վրան լցնել քերիչով անցկացված պանիրը և կրկին եփել 3-5 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կարտոֆիլով պիցցա

կարտոֆիլ կարտոֆիլ 12 հատ

լոլիկ լոլիկ 5 հատ

սոխ սոխ 4 գլուխ

պղպեղ պղպեղ 1 հատ

նրբերշիկ նրբերշիկ 200 գրամ

երշիկ երշիկ 200 գրամ

ձու ձու 4 մլ

կաթ կաթ

աղ աղ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1940դրամ,
իսկ կալորիականությունը ` 589 կկալ