Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կալցոնե. իտալական փակ պիցցա

Խմորիչը խառնել կաթի մեջ, թողնել կես ժամ: Հետո ավելացնել աղը, շաքարավազը, բուսյաուղը, ալյուրը խառնել, խմոր հունցել: Մոցարելա պանիրը օղակ-օղակ կտրատել, ապուխտը և վարունգը մանրացնել: Եթե ռոքֆոր է օգտագործվում, փոքրիկ կտորների վերածել: Այս պանիրը հատուկ համ ունի: Բոլոր բաղադրիչները լցնել բացված խմորի մի կեսի վրա, վրան օրեգանո և հազրեվարդ ցանել, մի քանի ռեհանի տերև դնել: Խմորի կեսը բերել վրան և լուսնաձև փակել: Ստացվում է չեբուրեկի պես խմոր: Տոմատը խառնել երկու գդալ ձիթապտղի յուղի հետ, քսել պիցցայիերեսին, վրան օրեգանո և հազրեվարդ ցանել: Թխել 200 աստիճանի տակ 10 րոպե, մինչև կարմրի: Կարելի է մատուցել թե տաք, թե սառը:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կալցոնե. իտալական փակ պիցցա

կաթ կաթ 1 թեյի բաժակ

ձեթ ձեթ 3 ճաշի գդալ

շաքարավազ շաքարավազ 1 ճաշի գդալ

աղ աղ

խմորիչ խմորիչ 1 ճաշի գդալ

ալյուր ալյուր 2 թեյի բաժակ

միջուկ

ապուխտ ապուխտ

տոմատի մածուկ տոմատի մածուկ

մարինացված վարունգ մարինացված վարունգ

ռեհան ռեհան

օրեգանո օրեգանո

հազրեվարդ հազրեվարդ

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 0դրամ,
իսկ կալորիականությունը ` 0 կկալ