Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հալած պանրիկներով պիցցա

Պիցցայի լոշիկը դնել ջեռոցի տապակի վրա, բուսայուղ քսել վրան: Կիսապխտած երշիկը մսաղացով անցկացնել: Կարելի է աղացած մսով փոխարինել երշիկը: Հալած պանրիկները բարակ շերտերի բաժանել:  Սխտորը ճզմել, խառնել թթվասերին: Մի փոքր սովորական պանիր քերել: Լոշիկի վրա դնել նախ հալած պանրիկներն այնպես, որ խմորը ծածկվի: Հաջորդ շերտին դնել երշիկը, վրան քսել թթվասերը, քերած պանիր շաղ տալ: Եփել տաք ջեռոցում 35-40 րոպե, մինչև ոսկեգույն կեղև ստացվի: Զարդարել կանաչիով և ձիթապտուղներով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հալած պանրիկներով պիցցա

երշիկ երշիկ 200 գրամ

սխտոր սխտոր 2 պճեղ

պիցցայի լոշ պիցցայի լոշ 1 հատ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1310դրամ,
իսկ կալորիականությունը ` 189 կկալ