Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել երշիկով եվ ձվով պիցցա

Խմորի համար ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել փափկեցված մարգարինը, քերիչով անցկացված կաթնաշոռը և սոդան: Զանգվածը թողնել այդպես 5 րոպե (խմորը մի քիչ պետք է բարձրանա): 5 րոպեից հետո աստիճանաբար լցնել ալյուրը և լավ խառնել: Այնուհետև խմորից փոքրիկ պիցցայի խմորներ պատրաստել:Միջուկի համար մայոնեզը և կետչուպը միասին հարել և քսել պիցցայի խմորին: Ավելացնել կտրատված սոխը, երշիկը, կեղեվազրկված, կտրատված լոլիկը և մանրացված ձուն, այս ամենին աղ ու պղպեղ անել: Վերջում ավելացնել քերիչով անցկացված պանիրն ու մանրացված զեյթունը: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 20 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք երշիկով եվ ձվով պիցցա

կաթնաշոռ կաթնաշոռ 200 գրամ

կարագ կարագ 200 գրամ

ձու ձու 1 հատ

շաքարավազ շաքարավազ 1 ճաշի գդալ

սոդա սոդա 1 թեյի գդալ

ալյուր ալյուր 2 թեյի բաժակ

միջուկ

ապխտած երշիկ ապխտած երշիկ 150 գրամ

լոլիկ լոլիկ 1 հատ

ձու ձու 4 հատ

ձիթապտուղ ձիթապտուղ 7 հատ

սոխ սոխ 1 հատ

կետչուպ կետչուպ 3 ճաշի գդալ

մայոնեզ մայոնեզ 2 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1540դրամ,
իսկ կալորիականությունը ` 537 կկալ