Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ղափամա

Դդումը լվանալ, վերին մասը կտրել կափարիչի պես, գդալով հանել սերմերը: Փորված դդումի մեջ եռացած ջուր լցնել, ծածկել և թողնել սառչի: Խնձորը մաքրել, կտրատել: Չամիչը, չիրը լվանալ, խառնել, բուսայուղի մեջ դաղել: Չիրը խառնել խնձորի կտորներին, շաքարավազ ցանել, խառնել: Բրինձը մասերի բաժանել: Դդումի մեջ լցնել բրինձ, վրան լցնել չիր, նորից բրինձ, վրան չիր: Ամեն շերտ բրնձի վրա աղ անել:  Դդումի մեջ այնքան ջուր լցնել, որ բրինձը ծածկվի: Դդումը յուղել,  մեկ-մեկուկես ժամ դնել տաք ջեռոցը: Մատուցելուց առաջ խառնել բրինձը, չիրը, եփված դդումի կտորները:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ղափամա

բրինձ բրինձ 3 թեյի բաժակ

դդում դդում 3 կգ

խնձոր խնձոր 2 հատ

չամիչ չամիչ 200 գրամ

սալորի չիր սալորի չիր 200 գրամ

ծիրանի չիր ծիրանի չիր 200 գրամ

շաքարավազ շաքարավազ 1 ճաշի գդալ

ձեթ ձեթ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 4010դրամ,
իսկ կալորիականությունը ` 553 կկալ