Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել պասուց տոլմա

Ոսպը, աճարը, լոբին, սիսեռը նախապես թրջել: Այնուհետև խաշել ընդեղենը: Հատիկները խառնել:Սոխը մանրացնել սոխեռած անել, լցնել ընդեղենի վրա, աղ, պղպեղ անել, ավելացնել լվացած չամիչը: Թարմ խաղողի տերևները կամ թթու կաղամբի թերթերը լվանալ, կոշտ մասերը հեռացնել: Ստացված միջուկից մի գդալ դնել տերևի վրա, փաթաթել: Տոլմաները շարել կաթսայի մեջ, արանքները դնել ծիրանաչիր: Վրան ջուր լցնել, մի փոքր բուսայուղ ավելացնել, ծածկել և եփել մինչև տերևը եփվի: Մատուցել, զարդարել կանաչիով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պասուց տոլմա

ոսպ ոսպ 200 գրամ

սիսեռ սիսեռ 200 գրամ

կարմիր լոբի կարմիր լոբի 200 գրամ

սոխ սոխ 250 գրամ

ձեթ ձեթ 50 գրամ

ծիրանի չիր ծիրանի չիր 50 գրամ

խաղողի տերևներ խաղողի տերևներ

կանաչի կանաչի

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ

աղ աղ

չամիչ չամիչ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1040դրամ,
իսկ կալորիականությունը ` 97 կկալ