Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել թթու

Սառը ջրի մեջ թողնել բանջարեղենը, ապա լավ լվանալ հոսող ջրով: Մաքրել, հեռացնել կոթերն ու ավելորդ մասերը: Ապակե մեծ տարայի կամ մեծ բանկաների մեջ դասավորել մթերքը՝ ներքևում դնել նեխուր, սամիթ (չորացրած սամիթ՝ ամբողջական ցողուններով՝ հատուկ թթվի համար), սխտորի պճեղներ, հատիկ պղպեղ, դափնու տերևներ, վրան դնել մեկ-երկու կտոր կաղամբ, ծաղկակաղամբ, կանաչ լոլիկները, վարունգներն ու գազարները դասավորել արանքներում: Թթվին յուրահատուկ համ է հաղորդում պղպեղը: Կարելի է նաև մեկ կծու պղպեղ դնել թթվի մեջ: Այսպես կրկնել, մինչև ամբողջը տեղավորվի տարաների մեջ: Տեղավորելիս աշխատել արանքներ չթողնել: Պատրաստել աղաջուր (1 լ ջրին 1 աղանդերի գդ. աղ), եռացնել, լցնել թթվի վրա: Թողնել գիշերը, հաջորդ օրը ջուրը դատարկել, նորից եռացնել, լցնել և արդեն թողնել թթվի: Փակել կափարիչները, պահել սառը տեղ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք թթու

կաղամբ կաղամբ 3 կգ

ծաղկակաղամբ  ծաղկակաղամբ 2 կգ

գազար գազար 1 կգ

սխտոր սխտոր 2 գլուխ

վարունգ վարունգ 2 կգ

լոլիկ լոլիկ 0.5 կգ

պղպեղ պղպեղ 2 հատ

նեխուր նեխուր

սամիթ սամիթ

պղպեղի հատիկներ պղպեղի հատիկներ

դափնու տերև դափնու տերև

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2030դրամ,
իսկ կալորիականությունը ` 152 կկալ