Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սմբուկով խավիար

Սմբուկը լվանալ կեղևազրկել, կտրատել երկարությամբ և տապակել ձեթով: Տապակելուց հետո դնել քամիչի մեջ, որպեսզի ձեթը դուրս գա: Կանաչ պղպեղը բաժանել երկու մասի և տապակել ձեթի մեջ: Նորից շարել քամիչի մեջ: Սառչելուց հետո, մաքրել պղպեղի վրայի կեղևը: Պղպեղը և սմբուկը մսաղացով աղալ և դնել տարայի մեջ: Կարմիր պղպեղը բաժանել երկու մասի, սերմերը հանել, աղալ մսաղացով և դնել առանձին տարայի մեջ: Սոխը մաքրել, աղալ մսաղացով և դնել առանձին տարայի մեջ: Մեկ շիշ ձեթը լցնել մեծ կաթսայի մեջ, դնել գազօջախին, որպեսզի լավ տաքանա, այնուհետև ավելացնել սոխը և տապակել: Երբ սոխը կլինի ոսկեգույն, ավելացնել աղացած կարմիր պղպեղը, խառնել և թողնել կրակին այնքան, մինչև պղպեղը գրեթե եփված կլինի: Այնուհետև ավելացնել աղացած կանաչ պղպեղը և սմբուկը, լավ խառնել և եփել մարմանդ կրակի վրա: Հարկավոր է անընդհատ խառնել, որպեսզի կաթսայի տակը չկպչի: 40 րոպե եփելուց հետո, վրան ավելացնել տոմատի մածուկը և շարունակել եփելը: Եփել մարմանդ կրակի վրա 3-4 ժամ, վերջում ավելացնել մանրացված մաղադանոսը և աղը: Եփել ևս 1 ժամ, զանգվածը պետք է միասեռ լինի: Երբ խավիարը պատրաստ կլինի, լցնել տարաների մեջ և եռացնել բանկաները, այնուհետև փակել: Այս ամենը արվում է ապահովության համար:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սմբուկով խավիար

սմբուկ սմբուկ 1.5 կգ

կանաչ պղպեղ կանաչ պղպեղ 1 կգ

կարմիր պղպեղ կարմիր պղպեղ 1 կգ

ձեթ ձեթ 0.5 լիտր

սոխ սոխ 0.5 կգ

տոմատի մածուկ տոմատի մածուկ 5 ճաշի գդալ

մաղադանոս մաղադանոս 1 փունջ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 900դրամ,
իսկ կալորիականությունը ` 118 կկալ