Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սերկևիլի և խնձորի հյութ

Սերկևիլը լվանալ, կեղևը և կորիզները հեռացնել: Կորիզները կարելի է թողնել, այդ դեպքում հյութը դոնդողի տարր կունենա: Սակայն սովորաբար կորիզները չորացնում և եփում են առանձին՝ իբրև հազի դեմ միջոց: Խնձորների կորիզները հեռացնել, շերտերի բաժանել: Կիտրոնը օղակների բաժանել, կորիզները հանել: Միրգը լցնել էմալապատ մեծ կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցնել և դնել կրակին: Թողնել, որ հյութը եռա մի քանի րոպե, մրգի շերտերը փափկեն: Ավելացնել շաքարավազը, որի քանակը կարելի է փոփոխել ըստ ճաշակի: Եփել երկու-երեք րոպե, խառնել փայտե գդալով, որ շաքարավազը վերջնականապես խառնվի: Կափարիչը ծածկել, թողնել, որ համերը միախառնվեն: Ապա լցնել ապակե տարաների մեջ և պահել սառը տեղում


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սերկևիլի և խնձորի հյութ

սերկևիլ սերկևիլ 1 կգ

խնձոր խնձոր 4 մլ

կիտրոն կիտրոն 1 հատ

շաքարավազ շաքարավազ 250 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 730դրամ,
իսկ կալորիականությունը ` 60 կկալ