Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մարինացված լոլիկներ

Մանր լոլիկները լվանալ: Մաքուր բանկաների տակ դնել դափնու տերևներ, սամիթի ճյուղ և սխտորի ատամիկներ: Ջուր եռացնել: Լոլիկները շարել բանկաների մեջ, վրան լցնել ջուրը: Կափարիչները ծածկել, թողնել մի քանի րոպե: Ապա ջուրը թափել կաթսայի մեջ: Ավելացնել աղ (յուրաքանչյուր 1 լ ջրի համար՝
2 լիքը ճ. գդ.), շաքարավազ, 2 դափնու տերև, մի փոքր ջուր ավելացնել, եռացնել, մինչև շաքարն ու աղը լուծվեն: Կրակն անջատել, ավելացնել քացախը: Աղաջուրը լցնել լոլիկների վրա: Բանկաները շարել մեծ կաթսայի մեջ՝ ստերիլացնելու համար: Ստերիլիզացնել 15 րոպե: Հետո փակել, ստուգել հերմետիկությունը և շուռ տալ: Ծածկել, թողնել հովանա: Պահել սառը տեղում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մարինացված լոլիկներ

լոլիկ լոլիկ

աղ աղ 2 ճաշի գդալ

շաքարավազ շաքարավազ 2 ճաշի գդալ

քացախ քացախ 2 ճաշի գդալ

հատիկ պղպեղ  հատիկ պղպեղ

սխտոր սխտոր 1 գլուխ

դափնու տերև դափնու տերև

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 170դրամ,
իսկ կալորիականությունը ` 3 կկալ