Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մարինացված կարմիր պղպեղ

Էմալապատ թասի կամ կաթսայի մեջ խառնել ջուրը, քացախը, բուսայուղը, աղը, շաքարավազը, հատիկ պղպեղը, դափնու տերևը և եռացնել: Կարմիր պղպեղների սերմատուփերը հեռացնել, լվանալ: Հերթով գցել եռացող հեղուկի մեջ, եփել երկու-երեք րոպե, շուռ տալ, որ համաչափ եփվի, ապա հանել: Կանաչին լվանալ, կտրատել ոչ մանր, սխտորների ատամիկներն առանձնացնել: Եփված տաք-տաք պղպեղները դասավորել մաքուր բանկաների մեջ, ամեն շերտի վրա դնել սխտոր ու կանաչի: Շերտ առ շերտ դնել մինչև տարան լրիվ լցվի: Վերջում վրան լցնել եռացած քացախաջուրը: Ստերիլիզացնել և փակել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մարինացված կարմիր պղպեղ

կարմիր պղպեղ կարմիր պղպեղ 5 կգ

քացախ քացախ 0.5 լիտր

ջուր ջուր 0.5 թեյի բաժակ

ձեթ ձեթ 1 լիտր

աղ աղ 0.5 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 0.5 թեյի բաժակ

հատիկ պղպեղ  հատիկ պղպեղ

դափնու տերև դափնու տերև 10 հատ

սխտոր սխտոր 2 գլուխ

նեխուր նեխուր 1 փունջ

մաղադանոս մաղադանոս 1 փունջ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2310դրամ,
իսկ կալորիականությունը ` 349 կկալ